Ուկրաինան զենքի ներմուծման ծավալով աշխարհում երրորդն է
2022 թվականին Ուկրաինան սպառազինությունների ներմուծման ծավալով աշխարհում երրորդ տեղն է զբաղեցրել Քաթարից և Հնդկաստանից հետո։ Այս մասին ասվում է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) ամենամյա զեկույցում:
Ընդհանուր առմամբ, 2018 թվականից ի վեր հինգ տարվա ընթացքում Ուկրաինան այս ցուցանիշով զբաղեցրել է 14-րդ տեղը՝ համաշխարհային ներմուծման 2% մասնաբաժնով:
Կիևի խոշորագույն մատակարարներ են դարձել ԱՄՆ-ն (34%), Լեհաստանը (17%) և Գերմանիան (11%)։