Ուկրաինան սահմանադրական փոփոխությունների չի գնա. ՆԱՏՕ-ի անդամակցությունն օրակարգում է
Ուկրաինան փոփոխություններ չի մտցնի Սահմանադրության մեջ, որն ամրագրում է այդ երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու կուրսը:
Այս մասին ապրիլի 25-ին հայտնել է Ռադայի խոսնակ Ստեֆանչուկը։
Հայտնի է, որ 2019 թ. փետրվարի 19-ին Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենք է ստորագրել, որով երկրի Մայր օրենքում ամրագրել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցության քաղաքական կուրսը: