ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ուկրաինան փորձում է թաքցնել ռուս զինվորականներին կտտանքների ենթարկելու դեպքերը. ՌԴ ԱՀԾ

Ուկրաինան փորձում է թաքցնել ռուս զինվորականներին կտտանքների ենթարկելու դեպքերը. ՌԴ ԱՀԾ

Ուկրաինան մի քանի հրապարակումներից հետո փորձում է թաքցնել ռուս զինվորականներին կտտանքների ենթարկելու նոր դեպքերը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության մամուլի կենտրոնի հաղորդագրությունում։

«ՌԴ ԱՀԾ-ն տիրապետում է հավաստի տեղեկությունների, որ մի քանի շոկային հրապարակումներից հետո ազգայնական Կիևյան ռեժիմը փորձում է թաքցնել ռուս զինվորականներին կտտանքների ենթարկելու նոր փաստերը։ Ավելին՝ բրիտանական կողմի խորհրդով՝ նրանք որոշել են Կարմիր Խաչին թույլ տալ տեսակցել մի քանի «օրինակելի վիճակում» պահվող գերիներին, որպեսզի միջազգային հանրության առջև իրենց «սպիտակեցնեն»», - ասված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: