ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ուկրաինան պետք է ցավnտ զիջումների գնա խաղաղության հասնելու համար․ Չեխիայի նախագահ

Ուկրաինան պետք է ցավnտ զիջումների գնա խաղաղության հասնելու համար․ Չեխիայի նախագահ

Ուկրաինան պետք է ցավոտ զիջումների գնա խաղաղության հասնելու համար: Այս մասին հայտարարել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը։

Նրա խոսքով՝ առանց Միացյալ Նահանգների՝ Ուկրաինայում պատերազմը չի ավարտվի։

«Եվրոպայի համար ցավոտ է, որ Միացյալ Նահանգները գլխավոր դեր է խաղում, սակայն դա չի նշանակում, որ Եվրոպան և եվրոպական երկրները պետք է մնան անտեսված այս աշխատանքում»,-ասել է Չեխիայի նախագահը:

Նա նաև ընդգծել է, որ Եվրոպան պետք է «ամեն ջանք գործադրի»՝ ապահովելու համար, որ խաղաղության համաձայնագրի փաստաթղթերի պատրաստման ուղղությամբ կատարված ողջ աշխատանքը «չանցնի անօգուտ»։

  • Կիսվել: