երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ուկրաինան պատրաստ է հակահարձակման․ Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է հակահարձակման․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ առաջիկա հակահարձակումը կարող է տեղի ունենալ բոլորովին այլ սցենարներով։

Այս կարծիքը նա հայտնել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում․

«Ես չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի։ Անկեղծ ասած, սա կարող է այլ կերպ ընթանալ, բոլորովին այլ կերպ: Բայց մենք մտադիր ենք դա անել, և մենք պատրաստ ենք»:

Նա հավելել է, որ այս հակահարձակումը կարող է թանկ արժենալ Ուկրաինայի համար։

Բացի այդ, ՆԱՏՕ-ի հարցում Զելենսկին նշել է, որ եթե Վիլնյուսի գագաթնաժողովում Կիևին ազդանշան չտրվի, որ պատրաստ է նրան ընդունել Հյուսիսատլանտյան դաշինք, ապա Ուկրաինան ներկայացված չի լինի այս միջոցառմանը․

«Եթե Վիլնյուսում մեզ ազդանշան չտան, ես կարծում եմ, որ Ուկրաինայի համար գագաթնաժողովում լինելն իմաստ չունի»,- ասել է նա։

  • Կիսվել: