երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ուկրաինան կործանիչներ եւ հեռահար զենք չի օգտագործի Ռուսաստանին հարվածելու համար․ Կուլեբա

Ուկրաինան կործանիչներ եւ հեռահար զենք չի օգտագործի Ռուսաստանին հարվածելու համար․ Կուլեբա

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիեւը կործանիչներ եւ հեռահար զենք չի օգտագործի Ռուսաստանի տարածքին հարվածելու համար։  Այս մասին նա պատմել է Sky News հեռուստաալիքին։ Կուլեբայի խոսքով՝ հեռահար արեւմտյան սպառազինությունն ու կործանիչները կօգտագործվեն ուկրաինական տարածքների ազատագրման համար։ «Մենք կարող ենք երաշխավորել, որ արեւմտյան զենք կօգտագործենք ուկրաինական տարածքների ազատագրման համար»,-նշել է Կուլեբան:

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային GPS-ով JDAM-ER (Joint Direct Attack Munition Extended Range) ռումբեր կմատակարարի, որոնք կարող են խոցել թիրախները 72 կմ հեռավորության վրա։ Այդ կապակցությամբ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում մտավախություն ունեն, որ երբ Կիեւը ստանա այդ հեռահար ռումբերը, ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի տարածքում անվտանգ տեղ չի մնա։ 

  • Կիսվել: