երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուկրաինան կորցրել է ավելի քան 444 հազար զինվորականի. Շոյգու

Ուկրաինան կորցրել է ավելի քան 444 հազար զինվորականի. Շոյգու

Ուկրաինական բանակի մարտական ներուժը նվազում է. միջին հաշվով Կիևն օրական կորցնում է ավելի քան 800 մարդ և 120 միավոր տարբեր զինտեխնիկա, այդ թվում՝ արտասահմանյան արտադրության: Այս մասին այսօր գերատեսչական կոլեգիայի նիստում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողության ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 444 հազար զինվորական։ Մեկ շաբաթ առաջ Շոյգուն հայտնել էր, որ միայն 2023 թվականի հունիսի 4-ից սկսած հակահարձակման ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են 166 հազար զոհ և վիրավոր։

Օրեր առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր 31 հազար ուկրաինացի զինվոր է սպանվել։ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ չի հրապարակի վիրավորների թիվը, քանի որ դա կօգնի ռուսական կողմի ռազմական պլանավորմանը։

Դիտումների քանակ20

  • Կիսվել: