հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ուկրաինան կողմ է Թուրքիային անվտանգության երաշխավորների ցանկում ներառելուն. Չավուշօղլու

Ուկրաինան կողմ է Թուրքիային անվտանգության երաշխավորների ցանկում ներառելուն. Չավուշօղլու

Ուկրաինան կողմ է Թուրքիային անվտանգության հնարավոր համաձայնագրի երաշխավորների ցանկում ներառելուն, իսկ Մոսկվան դրա դեմ չի առարկում։

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությանը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն` ամփոփելով Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցությունների արդյունքները:
 
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ռուսաստան և Ուկրաինա իր կատարած այցերի արդյունքները ամրապնդել են հրադադարի հույսերը:
 
Չավուշօղլուն տեղեկացրել է նաև, որ մեծ է հավանականությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը:
 
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ, իսկ այսօր Պուտինի հետ կքննարկի Ուկրաինայի իրավիճակը», - հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

  • Կիսվել: