ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ուկրաինան կարող է վերանալ որպես պետություն, եթե չվերադառնա 1991 թվականի սահմաններին. Պոդոլյակ

Ուկրաինան կարող է վերանալ որպես պետություն, եթե չվերադառնա 1991 թվականի սահմաններին. Պոդոլյակ

Ուկրաինան կարող է վերանալ որպես պետություն, եթե չվերադառնա 1991 թվականի սահմաններին։ Հայտարարել է այդ երկրի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը․

«Մենք չենք կարող մեզ թույլ տալ կրկնել 2014 թվականը: Որովհետև մենք չենք լինի: Այդ դեպքում մենք պետք է ստորագրենք մեր անզորությունը և ասենք, որ պարտվել ենք:

Որովհետև առանց հաղթանակի, առանց 1991 թվականի սահմանների և առանց Ռուսաստանի հետագա վերափոխման, Ուկրաինան մի քանի տարուց կվերանա, մարդիկ չեն վերադառնա, փող չի լինի, մեզ ոչ ոք չի աջակցի»,- ասել է նա։

Պոդոլյակը հավելել է, որ ուկրաինացիները պետք է պատրաստ լինեն շարունակելու կռիվը։

  • Կիսվել: