Ուկրաինան hարվածել է ՌԴ Լենինգրադի մարզի Պրիմորսկի ծովային նավթային նավահանգստին
Մարտի 23-ի գիշերը հարձակման է ենթարկվել ՌԴ Լենինգրադի մարզի Պրիմորսկի ծովային նավթային նավահանգիստը: Այս մասին հայտնում է Exilenova+ տելեգրամյան ալիքը։ Օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքերի հարվածը հաստատել է նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։
«Պաշտպանության ուժերը հարված են հասցրել Լենինգրադի մարզի Պրիմորսկի ծովային նավահանգստին՝ Բալթիկ ծովում ՌԴ նավթի արտահանման խոշորագույն տերմինալներից մեկին։ Խողովակաշարային համակարգի թողունակությունը կազմում է տարեկան մինչև 75 միլիոն տոննա նավթ», - ասվում է հաղորդագրության մեջ։
«Պրիմորսկի նավահանգստում վնասվել է վառելիքի տարան, բռնկվել է հրդեհ։ Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ, անձնակազմը տարհանվել է»,- գրել է պաշտոնյան իր տելեգրամյան ալիքում։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում ռուսական տարածաշրջանների երկնքում խոցվել է ուկրաինական 249 անօդաչու սարք։ Ամենաշատ խոցումները, ըստ հաղորդագրության, եղել են Բրյանսկի մարզում՝ 128։ Լենինգրադի մարզի երկնքում, գերատեսչության տվյալներով, Ռուսաստանի ՀՕՊ-ը ոչնչացրել է 50 դրոն։


