հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ուկրաինան և Ֆինլանդիան 10 տարի ժամկետով աջակցության համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինան և Ֆինլանդիան 10 տարի ժամկետով աջակցության համաձայնագիր են ստորագրել

Ֆինլանդիայի և Ուկրաինայի նախագահներ Ալեքսանդր Ստուբը և Վլադիմիր Զելենսկին ապրիլի 3-ին Կիևում կնքել են երկու երկրների միջև Անվտանգության ոլորտում համագործակցության և երկարաժամկետ աջակցության մասին համաձայնագիր։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն:

10 տարի ժամկետով կնքած պայմանագրով Ֆինլանդիան պատրաստակամություն է ստանձնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքականության, պաշտպանության և անվտանգության, երկրի բարեփոխումների և վերակառուցման:

Փաստաթղթի համաձայն՝ Ֆինլանդիան կշարունակի նույն դինամիկայով անհրաժեշտ ծավալի ռազմական, քաղաքական և ֆինանսական և հումանիտար աջակցություն տրամադրել Ուկրաինային:

Ալեքսանդր Ստուբը Վլադիմիր Զելենսկիին տեղեկացրել է նաև, որ Ֆինլանդիան Ուկրաինային կմատակարարի 188 միլիոն եվրո արժողության սպառազինության ևս մեկ փաթեթ: Այդպիսով, 2022 թվականից Հելսինկիի՝ Կիևին տրամադրած օգնության ընդհանուր ծավալը կհասնի 2 միլիարդ եվրոյի։

Վերջերս Ֆինլանդիան 30 միլիոն եվրոյի ներդրում է կատարել Ուկրաինայի համար հրետանային զինամթերքի համատեղ ձեռքբերման չեխական նախաձեռնությունում: Այս տարվա ընթացքում ֆիններն արդեն ավելի քան 400 միլիոն եվրոյի աջակցություն են տրամադրել ուկրաինացիներին և մտադիր են այն ավելացնել առնվազն ևս երկու փաթեթի հաշվին:

  • Կիսվել: