շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ուկրաինան չի ընդունում Սիմոնյանի և Սոբչակի նկատմամբ մահափորձի պատասխանատվությունը

Ուկրաինան չի ընդունում Սիմոնյանի և Սոբչակի նկատմամբ մահափորձի պատասխանատվությունը

Ուկրաինայի իշխանությունները Մարգարիտա Սիմոնյանի և լրագրող Սոբչակի նկատմամբ մահափորձ կազմակերպելու կարիքը չունեն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Պոդոլյակը։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԴԾ-ն կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և լրագրող Քսենիա Սոբչակի սպանության նախապատրաստումը:

Ուժայինները ձերբակալվածներից առգրավել են Կալաշնիկովի ինքնաձիգ, 90 փամփուշտ, դանակներ, ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, նացիստական սիմվոլիկա և գրականություն, ինչպես նաև կապի միջոցներ և համակարգիչներ։

  • Կիսվել: