ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ուկրաինան բիզնեսի համար վարկեր կտրամադրի 0% տոկոսադրույքով

Ուկրաինան բիզնեսի համար վարկեր կտրամադրի 0% տոկոսադրույքով

Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայի տնտեսությունը խթանելու համար ձեռնարկատերերին արտոնյալ վարկեր կտրամադրվեն 0%-ով, ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ռազմական դրության ժամանակ ցանկացած բիզնես կարող է 0 տոկոսով վարկ վերցնել՝ գումարած ևս մեկ ամիս պատերազմի ավարտից հետո։ Այնուհետև նվազագույն դրույքաչափը կլինի 5%: Վարկի ընդհանուր գումարը կարող է կազմել մինչև 60 մլն գրիվնա», - ասել է Զելենսկին։

Նա նաև հատուկ խնդիր է դրել Ազգային բանկի առաջ՝ գտնել օրենսդրական հնարավորություն ուկրաինական բանկերում ավանդների 100%-անոց երաշխավորման համար։

  • Կիսվել: