հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ուկրաինան ամեն օր փոխում է իր դիրքորոշումը Մոսկվայի հետ բանակցություններում․ Պեսկով

Ուկրաինան ամեն օր փոխում է իր դիրքորոշումը Մոսկվայի հետ բանակցություններում․ Պեսկով

Կիևի ոչ հետևողական դիրքորոշումը խաթարում է վստահությունը Մոսկվայի հետ բանակցությունների հաջողության նկատմամբ։ 

Նման մեղադրանք է հնչեցրել Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացը զարգանում է առանց դինամիկայի։ 

Բանակցությունների ընթացքում Կիևի իշխանությունների անհետևողականության մասին բազմիցս հայտարարվել է տարբեր մակարդակներում, ճշտել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովի խոսքով՝ Ուկրաինան բառացիորեն ամեն օր փոխում է իր դիրքորոշումը ռուսական կողմի հետ բանակցային գործընթացում։

  • Կիսվել: