չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ուկրաինան 50-ից ավելի ԱԹՍ-ներով հարձակվել է Բելգորոդի վրա․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել

Ուկրաինան 50-ից ավելի ԱԹՍ-ներով հարձակվել է Բելգորոդի վրա․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել

Անցած 24 ժամվա ընթացքում Ուկրաինան 50-ից ավելի անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Բելգորոդի շրջանի 11 թաղամասի վրա, մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել, հայտնում է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում։

Նահանգապետի խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի կողմից հարձակման է ենթարկվել 40 բնակավայր։ Ուկրաինայի զինված ուժերը արձակել են 113 արկ և 57 անօդաչու թռչող սարք։

Վիրավոր ութ խաղաղ բնակիչներից հինգը հոսպիտալացվել են։

Անցած մեկ օրվա ընթացքում ավերածություններ են գրանցվել 11 բազմաբնակարան շենքերում, վնասվել են 12 մասնավոր տնային տնտեսություններ, գյուղատնտեսական ձեռնարկություն, կապի օբյեկտ, երեք սոցիալական, երեք առևտրային օբյեկտ, 12 տրանսպորտային միջոց, ինչպես նաև առևտրի մոդուլներ։

  • Կիսվել: