ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ուկրաինան ազգայնացրել Է ՌԴ-ի եւ Բելառուսի ունեցվածքն իր երկրի տարածքում

Ուկրաինան ազգայնացրել Է ՌԴ-ի եւ Բելառուսի ունեցվածքն իր երկրի տարածքում

Ուկրաինան արդեն ազգայնացրել Է Ռուսաստանի եւ Բելառուսի ունեցվածքը՝ ավելի քան 468 մլն գրիվնա արժողությամբ։ Այս մասին չորեքշաբթի՝ ապրիլի 6-ին, հայտնել է Ուկրաինայի տնտեսական անվտանգության բյուրոն։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ ազգայնացվել է 450 վագոն և 7 բեռնատար տրանսպորտային միջոց։ Բացի այդ, նախատեսվում է կալանք դնել եւս 1552 վագոնի վրա, հայտնում է Korrespondent.net-ը։

Հիշեցնենք, որ մարտի 3-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան օրենք էր ընդունել ռուսական ընկերությունների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ակտիվների ազգայնացման մասին:

  • Կիսվել: