Ուկրաինական ճգնաժամը դարձել է համաեվրոպական խնդիրների կատալիզատորը․ Լավրովը՝ Գուտերեշին
Ուկրաինական ճգնաժամի էսկալացիան դարձել է Եվրոպայում կուտակված բազմաթիվ խնդիրների կատալիզատորը։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Lenta.ru-ի թղթակիցը։
«Մենք օպերատիվ արձագանքեցինք Մոսկվայում մի շարք կարևոր հարցերի շուրջ շփումներ ունենալու ձեր նախաձեռնությանը, ներառյալ, իհարկե, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, որը կատալիզացնում է բազմաթիվ խնդիրներ, որոնք կուտակվել են վերջին տասնամյակների ընթացքում Եվրատլանտյան երկրներում», - ընդգծել է Լավրովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների կտրուկ վատթարացման մեջ Ուկրաինական ճգնաժամի դերը։
Իր հերթին Գուտերեշը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայում հրադադարի համար։