շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանը նկատի կունենա ՀՀ ղեկավարության հայտարարությունները՝ սեփական քայլերը պլանավորելիս. Լավրով

Ռուսաստանը նկատի կունենա ՀՀ ղեկավարության հայտարարությունները՝ սեփական քայլերը պլանավորելիս. Լավրով

Ռուսաստանը հետեւում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին եւ նկատի կունենա դրանք՝ պլանավորելով սեփական գործնական քայլերը, հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Նա հայտնել է Երեւանի եւ Բաքվի միջեւ կարգավորման անայլընտրանքայնության մասին՝ որպես Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի եռակողմ հայտարարությունների հիմք։

Նրա խոսքով՝ Երեւանում վերջին ամիսներին հնչում են Մոսկվայի հասցեին ինվեկտիվներ Հայաստանի համար անհաջող Ղարաբաղյան հակամարտության սրման ադրյունքների պատճառով։

«Այն հայտարարությունները, որոնք հնչում են ամեն օր հայ ղեկավարության կողմից, ստիպում են մտածել, թե ինչ է տեղի ունենում իրականում... եւ ինչպես դա հաշվի առնել մեր գործնական քայլերում»,- ասել է Լավրովը։

Նա նաեւ մեկնաբանել է Բաքվի եւ Երեւանի շփումները, որոնք կազմակերպվում են որպես այլընտրանքներ՝ «արեւմտյան տարբեր գործիչների հովանու ներքո»։

«Ես հետաքրքրվել եմ իմ ադրբեջանցի գործընկերոջ տպավորությունների մասին։ Նրա պատասխաններն ավելի լավ է մեջս պահեմ»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

Լավրովի խոսքով՝ Բաքվում «հաստատում են իրենց պատրաստակամությունը՝ լուծել բոլոր հարցերը ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի եռակողմ հայտարարությունների շարքին համապատասխան։

«(Կարգավորման) առաջընթացը, ըստ իս, կախված կլինի այն բանից, թե որքան ազնիվ կկատարվեն եռակողմ պայմանավորվածությունները»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցել եւ «այն բանում, ինչը վերաբերում է տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, եւ սահմանազատման... եւ, հետեւաբար, խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում»։

Լավրովն ասել է, որ Ռուսաստանն օգնության համար նշանակել է հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, որն արդեն այցելել է Բաքու եւ նախատեսում է այցելել Երեւան։

«Մեր գործընկերները Երեւանում նրան չեն հաստատել»,- ավելացրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: