կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ուկրաինական ճգնաժամի լուծումը պետք է լինի քաղաքական, ոչ թե ռազմական. Աբդոլլահիան

Ուկրաինական ճգնաժամի լուծումը պետք է լինի քաղաքական, ոչ թե ռազմական. Աբդոլլահիան

Իրանը Ռուսաստանին ոչ մի զենք չի տրամադրել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ օգտագործելու համար։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հերքել է անօդաչու թռչող սարքերի մատակարարումների մասին տեղեկությունը՝ հաղորդում է 1lurer.am-ը։
 
Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ ուկրաինական ճգնաժամի լուծումը պետք է լինի քաղաքական, ոչ թե ռազմական։ «Մենք երբեք զենք չենք ուղարկել և չենք ուղարկի Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար, քանի որ կարծում ենք, որ այս ճգնաժամի լուծումը քաղաքական է, և երկու կողմերին տրվող ցանկացած ռազմական աջակցություն հետաձգում է խաղաղության հնարավորությունը»,- ասել է Աբդոլլահիանը։

  • Կիսվել: