երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ուկրաինական պարենով բեռնված չորս նավ ուղևորվել է Թուրքիա և Չինաստան

Ուկրաինական պարենով բեռնված չորս նավ ուղևորվել է Թուրքիա և Չինաստան

Նոյեմբերի 15-ին ուկրաինական նավահանգիստներից դուրս Է եկել ցորենով, սիսեռով և ԱԱՀ-ի (ագրոարդյունաբերական համալիր) այլ մթերքներով բեռնված չորս չորաբեռնատար նավ: Այդ մասին տեղեկացնում Է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Այսօր չորս նավ Է դուրս եկել ուկրաինական նավահանգիստներից. դրանք ընդհանուր առմամբ 95,4 հազար տոննա հացահատիկ և այլ պարենամթերք են տեղափոխում սևծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակներում», - ասվում Է Համատեղ համակարգման կենտրոնի հաղորդագրության մեջ: Նոյեմբերի 15-ին Թուրքիա Է ուղևորվել Bozburun-M նավը՝ 40 հազար տոննա ցորենով, Aysha M-ը՝ 6,3 հազար տոննա սոյայով, Nada-ն՝ 6,1 հազար տոննա սիսեռով բեռնված:

Բացի դրանից, Captain P Egglezos չորաբեռնատար նավը Չինաստան կհասցնի 43 հազար տոննա արևածաղկի քուսպ: Նշվում Է, որ ուկրաինական նավահանգիստներ են ուղևորվել վեց նավեր, որոնք նոյեմբերի 15-ին անցել են ծովային հումանիտար միջանցքով: Համատեղ համակարգման կենտրոնը հավելել Է, որ 65 չորաբեռնատար նավեր սպասում են Ուկրաինայի նավահանգիստներ մուտքի թույլտվության, ինչպես նաև 14 բեռնված նավեր զննման են պատրաստվում Թուրքիայի տարածքային ջրերում:

  • Կիսվել: