կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ուկրաինական բանակը լուրջ կորուստներ է կրում.Պուտին

Ուկրաինական բանակը լուրջ կորուստներ է կրում.Պուտին

Ուկրաինական բանակը հակահարձակման ընթացքում լուրջ կորուստներ է կրում, ինչի պատճառով շփման գծում որոշակի անդորր է տիրում: Այս մասին այսօր ռազմական բուհերի շրջանավարտների հետ հանդիպումից հետո շփման գծում տիրող իրավիճակի մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Տարօրինակ է, բայց այս պահին մենք որոշակի հանգստություն ենք տեսնում: Դա պայմանավորված է նրանով, որ հակառակորդը լուրջ կորուստներ է կրում և՛ անձնակազմի, և՛ տեխնիկայի առումով՛՛:
 
Բացի այդ՝ Պուտինը հավլել է. ՛՛Մեր տղաները ոչնչացրել են հակառակորդի 245 տանկ և  678 տարբեր տեսակի զրահամեքենաներ՛՛:

  • Կիսվել: