երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Նովգորոդի մարզի ռազմական օդանավակայանում օդանավ է վնասվել. ՌԴ ՊՆ

Ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Նովգորոդի մարզի ռազմական օդանավակայանում օդանավ է վնասվել. ՌԴ ՊՆ

Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Նովգորոդի մարզի ռազմական օդանավակայանում մեկ օդանավ է վնասվել, ինչպես նաև տարածքում հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ տուժածներ չկան։

Մոսկվայից հյուսիս-արևմուտք ընկած Նովգորոդի մարզը հարյուրավոր կիլոմետրերով հեռու է ռազմաճակատային գծից։

 

  • Կիսվել: