կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ուկրաինակա ԱԹՍ-ն Խերսոնի մարզում գրոհել է հիվանդանոցի վրա. գլխավոր բժշկի տեղակալը զոհվել է

Ուկրաինակա ԱԹՍ-ն Խերսոնի մարզում գրոհել է հիվանդանոցի վրա. գլխավոր բժշկի տեղակալը զոհվել է

Ուկրաինայի զինված ուժերը դրոնով հարձակվել են Խերսոնի մարզի Ալյոշկիի հիվանդանոցի վրա, ինչի հետևանքով գլխավոր բժիշկը վիրավորվել է, իսկ նրա տեղակալը՝ զոհվել։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
 
Նա, մասնավորապես, նշել է. «Կիևի ռեժիմը բարբարոսական հարձակում է իրականացրել Ալյոշկիի կենտրոնական շրջանային հիվանդանոցի շենքի վրա։ Դրոնի ՆԱՏՕ-ական օպերատորն անօդաչու թռչող սարքն ուղղել է հենց գլխավոր բժշկի աշխատասենյակ»:
 
Սալդոն հավելել է, որ հարձակման հետևանքով մահացել է գլխավոր բժշկի՝ բուժական աշխատանքի գծով տեղակալ Վասիլի Բորիսովը, գլխավոր բժիշկ Վլադիմիր Իվանովիչ Խարլանը ծանր բեկորային վնասվածքներ է ստացել։
 
«Սա արդեն երկրորդ մահափորձն է նրա դեմ»,-նշել է Սալդոն:

  • Կիսվել: