կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Թուրքմենստանի նախկին նախագահի որդին երդվել է ու ստանձնել երկրի ղեկավարի պարտականությունները

Թուրքմենստանի նախկին նախագահի որդին երդվել է ու ստանձնել երկրի ղեկավարի պարտականությունները

Սերդար Բերդիմուհամեդովը մարտի 19-ին պաշտոնապես ստանձնել է Թուրքմենստանի նախագահի պարտականությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Թուրքմենստանի պետական լրատվական գործակալությունը:

Երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մայրաքաղաք Աշխաբադում:
 
Սերդար Բերդիմուհամեդովը Թուրքմենստանի նախկին նախագահի՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին է:

 

Փետրվարի 11-ին գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել էր, որ որոշել է ճանապարհ բացել՝ իշխանությունը հանձնելու երիտասարդներին: Նա ընդգծել էր, որ երկու տարի առաջ հասել է Մուհամեդ մարգարեի տարիքին (63) և ընդունել է «դժվարին որոշում»:

  • Կիսվել: