ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ղազախստան և Թուրքմենստան կատարած այցերի արդյունքում ստորագրվեցին համագործակցության 14 փաստաթղթեր և հարաբերությունները խորացան. Փեզեշքյան

Ղազախստան և Թուրքմենստան կատարած այցերի արդյունքում ստորագրվեցին համագործակցության 14 փաստաթղթեր և հարաբերությունները խորացան. Փեզեշքյան

ԻԻՀ նախագահն արդյունավետ է որակել Ղազախստան և Թուրքմանստան կատարած իր այցերը։ Թեհրան վերադառնալուց հետո Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ այցերը նպաստել են հարևանների հետ համագործակցության զարգացմանը և բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, գրում է parstoday.ir-ը:

Նա նշել է, որ բարեկամ և հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն Իրանի հիմնական քաղաքականություններից է, հավելելով, որ այցերի ընթացքում արդյունավետ քննարկումներ են եղել և պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Փեզեշքյանը հայտարարել է Ղազախստանի հետ համագործակցության 14 փաստաթղթերի ստորագրման մասին և ասել, որ երկու երկրների գործարարները նույնպես արդյունավետ քննարկումներ են ունեցել և մտքեր են փոխանակել մշակութային և առողջապահական հարցերի շուրջ:

Աշխաբադում կայացած «Խաղաղության և վստահության գագաթնաժողովի» շրջանակներում, Փեզեշքյանն առանձին հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի առաջնորդի և նախագահի հետ և անդրադարձել է նախկինում կնքված համաձայնագրերին:

Իրանի նախագահը նաև զրուցել է գագաթնաժողովին մասնակցող մի քանի նախագահների և վարչապետների հետ: Նա անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպմանը և նշել, որ մանրամասն քննարկում է տեղի ունեցել երկու երկրների ռազմավարական ծրագրերի և համաձայնագրերի շուրջ, և ընդգծվել է դրանք գործնականում կիրառելու անհրաժեշտությունը: Նա նաև մտքեր է փոխանակել Պակիստանի, Իրաքի և Մյանմայի պաշտոնյաների հետ։

Փեզեշքյանը նշել է, որ այցերը նպաստել են հարևանների հետ հարաբերությունների խորացմանը, փոխըմբռնման աճին և փոխգործակցության ու համագործակցության միջոցով խնդիրների լուծմանը։

  • Կիսվել: