ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թուրքիայում յուրաքանչյուր երեք րոպեն մեկ հետցնցումներ են տեղի ունենում

Թուրքիայում յուրաքանչյուր երեք րոպեն մեկ հետցնցումներ են տեղի ունենում

Թուրք փրկարարները Թուրքիայի հարավ-արևելքում հետցնցումներ են գրանցում յուրաքանչյուր երեք րոպեն մեկ։ Փետրվարի 6-ից գրանցվել է ավելի քան 9,5 հազար հետցնցում։

Ինչպես շաբաթ օրը պատմել է տարերային աղետների հետևանքների վերացման վարչության ռիսկերի նվազեցման բաժնի ղեկավար Օրհան Թաթարը, նման դրությունը կտևի ևս առնվազն երկու տարի: Թաթարը հիշեցրել է, որ վնասված շենքերին նախկինի պես չի կարելի մոտենալ փլուզման սպառնալիքի պատճառով։

Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։

Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։

  • Կիսվել: