շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքական գործիչ է ձերբակալվել

Թուրքիայում ընդդիմադիր քաղաքական գործիչ է ձերբակալվել

Թուրքիայի ոստիկանությունը երկրի հարավարևելյան հատվածում գտնվող Դիարբեքիր նահանգի մի շարք հասցեներում խուզարկություններ է իրականացրել:

Մասնավորապես խուզարկություն է իրականացվել Քայափընար շրջանի համաղեկավար Ջենքիդ Դյունդարի, «Միջագետքի կանանց լրագրողների ասոցիացիայի» (MKG) նախագահ Ռոզա Մեթինայի և «Կրթության ու գիտության թոշակառուների արհմիության» անդամ ուսուցիչների տներում:

Ինչպես նշվում է աղբյուրում, արդյունքում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Դյունդարը, ՄԵթինան, ուսուցիչներ և լրագրող Ահմեդ Սյումբյուլը: Նրանք ուղարկվել են «Ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունք»:

Նշենք, որ Քայափընար շրջանի համաղեկավարը թուրքական ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կասկցության անդամ է:

Մինչ իր ձերբակալումը Դյունդարը սոցցանցում գրառում է կատարել՝ ասելով. «Ոստիկանները ներթափանցեցին իմ տուն, խուզարկություն են իրականացնում: Ինձ ձերբակալելու են»:

  • Կիսվել: