շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իզմիրում Թուրքմենստանի քաղաքացիների մասնատված մարմիններ են հայտնաբերվել

Իզմիրում Թուրքմենստանի քաղաքացիների մասնատված մարմիններ են հայտնաբերվել

Թուրքիայի Իզմիր քաղաքում սառցախցիկում հայտնաբերվել են Թուրքմենստանի չորս քաղաքացիների մասնատված մարմիններ։ Այս մասին կիրակի՝ հունիսի 18-ին, հայտնել է Haber 7 պորտալը։

«Ոստիկանության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Իզմիր քաղաքի Բայրաքլի թաղամասի սառցարանում հայտնաբերված դիերը պատկանում են երեք կնոջ և մեկ տղամարդու։ Պարզվել է, որ նրանք Թուրքմենստանի քաղաքացիներ են», – ասվում է Իզմիրի նահանգապետի պաշտոնական հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նահանգապետն ասում է, որ ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում սպանության կատարման համար կասկածվողին բերման ենթարկելու ուղղությամբ։

  • Կիսվել: