հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Թուրքիայում տղամարդը որոնողափրկարարական ջոկատի կազմում անտառում է եղել, հետո իմացել, որ իրեն են փնտրում

Թուրքիայում տղամարդը որոնողափրկարարական ջոկատի կազմում անտառում է եղել, հետո իմացել, որ իրեն են փնտրում

Բուրսայում 50-ամյա Բեյհան Մութլուն ընկերների հետ հանգստանում էր անտառուտում։ Գիշերը, արդեն անսթափ լինելով, նա  հեռացել է դեպի թավուտներն ու  կորել։ Ընկերները որոշել են ոստիկանություն կանչել։

Որոնումներին ներգրավել են տեղի բնակիչներին։ Երբ կամավորները բարձրաձայն կանչել են անհետ կորածի անունը, որոնողափրկարարական ջոկատի կամավորներից մեկն արձագանքել է։ ։

Պարզվել է, որ Մութլուն միացել է սեփական որոնումներին ՝ մտածելով, որ այլ մարդու է փնտրում։ Ոստիկանությունը հաշվետվություն է կազմել գործողության ավարտի մասին եւ Բեյխանին տուն տեղափոխել ։

  • Կիսվել: