երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Թուրքիայում ռազմական օդանավ է կործանվել. երկու օդաչուները զոհվել են

Թուրքիայում ռազմական օդանավ է կործանվել. երկու օդաչուները զոհվել են

Թուրքիայի կենտրոնական շրջանում այսօր առավոտյան ռազմական ինքնաթիռ է վթարվել, հաղորդել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

«SF 260D» մակնիշի ուսումնական ռազմական օդանավը օդ է բարձրացել Կայսերի քաղաքում գտնվող 12-րդ ավիաբազայից, սակայն թռիչքի մեկնարկից րոպեներ անց կործանվել է։

Ինքնաթիռի անձնակազմի երկու անդամներն էլ զոհվել են, վթարի պատճառներն այս պահին հայտնի չեն։

  • Կիսվել: