հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թուրքիայում մեկ տարվա ընթացքում 1 տոննայից ավելի ոսկի է ներմուծվել

Թուրքիայում մեկ տարվա ընթացքում 1 տոննայից ավելի ոսկի է ներմուծվել

Արևմտյան երկրների՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի ավանդական ոսկու արտահանումների հիմնական ուղղությունները փոխվել են՝ ուղղվելով դեպի Թուրքիա, Չինաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, գրում է ermenihaber.am-ը:

Ինչպես փոխանցում է Reuters-ը, Թուրքիան մեծ դեր է խաղացել ռուսական ոսկու առևտրի գործում։ Թեև ոչ ռուսական ընկերություններից ոչ մեկը մի քանի տոննայից ավելի ոսկի չի տեղափոխել Թուրքիա, համաձայն մաքսային տվյալների՝ 2022-ի փետրվարի 24-ից մինչև 2023-ի մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում ներմուծվել է ավելի քան 1 տ․ ռուսական ոսկի։ Ըստ արձանագրությունների՝ այս առևտրին ընդհանուր առմամբ մասնակցել է 8 ընկերություն։

  • Կիսվել: