Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
Թուրքական Ադըյամանում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին մարտի 4-ին հայտնել են Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխման և հետեւանքների վերացման վարչությունում (AFAD)։
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 08։27-ին։
Էպիկենտրոնը գտնվել է Չելիքխան շրջանում։
Օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանի շրջանում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։