Թուրքիայում ջրամբարն է ընկել հրդեհաշիջմանը մասնակցող ուղղաթիռը
Թուրքիայի Իզմիր նահանգում ուղղաթիռն ընկել է Թահթալի ջրամբարը, որտեղից ջուր էր վերցնում հրդեհները մարելու համար։ Հաջողվել է փրկել անձնակազմի մեկ անդամի։ Եվս երեքին փնտրում են։ Այս մասին հայտնել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին։
Անձնակազմի հետ կապն ընդհատվել է սեպտեմբերի 16-ին՝ ժամը 23.53-ին։
«Ստուգումից հետո պարզվել է, որ ուղղաթիռը կործանվել է և ընկել Թահթալիի ջրամբարը, որտեղից ջուր էր վերցնում Մենդերեսի շրջանում անտառային հրդեհը մարելու համար», - տեղեկացրել է նախարարը X-ում (նախկին Twitter):
Ներկայումս անտառային հրդեհներն ակտիվ են Թուրքիայի չորս նահանգում։ Միայն Իզմիրում հրդեհաշիջմանը մասնակցում է 9 ինքնաթիռ և 20 ուղղաթիռ, հայտնում է «Կոմերսանտը»։