Թուրքիայում հարձակվել են ընդդիմության առաջնորդի վրա
Թուրքիայի ընդդիմության առաջնորդ, Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Օզգուր Օզելը հարձակման է ենթարկվել:
Ըստ թուրքական մամուլի՝ նա հարձակման է ենթարկվել, երբ դուրս էր գալիս Աթաթուրքի անվան մշակութային կենտրոնից, որտեղ տեղի էր ունենում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի փոխխոսնակ Սիրրի Սուրեյյա Օնդերեմի հրաժեշտի արարողությունը։
Անծանոթ տղամարդը մոտեցել է նրան ու ուժեղ հարվածել դեմքին: Հարձակվողը բերման է ենթարկվել։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Երլիքայան մեկնաբանել է միջադեպը. «Ես խստորեն դատապարտում եմ Օզգուր Օզելի վրա հարձակումը և շուտափույթ ապաքինում եմ մաղթում նրան»։
Տեսանյութը՝ այստեղ: