երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Թուրքիայում երկրաշարժերից հետո ավելի քան 114 հազար մարդ է փրկվել փլատակների տակից

Թուրքիայում երկրաշարժերից հետո ավելի քան 114 հազար մարդ է փրկվել փլատակների տակից

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժից հետո փլատակներից ավելի քան 114,000 մարդ է փրկվել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:  

Նա ասել է, որ երկրաշարժերը դարձել են աննախադեպ աղետ՝ հավելելով, որ տուժած 11 շրջաններում ավելի քան 118,000 շենք ճանաչվել են ոչ անվտանգ և կքանդվեն:

՛՛Այս պահին փլատակներից դուրս է բերվել 114 834 քաղաքացի՛՛,-նշել է Էրդողանը:

Նա նաեւ հավելել է, որ րոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են մի քանի տեղամասերում, հիմնականում՝ Հաթայում։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ իշխանությունները մտադիր են արգելել երկրաշարժի գոտում 3-4 հարկից բարձր նոր շենքերի կառուցումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 6-ին տեղի ունեցած 7,7 և 7,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժերը, որոնց հաջորդել են բազմաթիվ հետցնցումներ, մեծ ավերածությունների և մարդկային զոհերի պատճառ են դարձել Թուրքիայում և Սիրիայում: Երկու երկրներում զոհերի թիվը գերազանցել է 40 հազարը:

  • Կիսվել: