երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 41 156-ի

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 41 156-ի

Թուրքիայի հարավ-արեւելքում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 41 156-ի, տեղեկացրել է տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունը (AFAD)։

«Թուրքիայում զոհերի թիվը 41 156 է»,- տեղեկացրել է վարչությունը։

7,7 եւ 7,6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել փետրվարի 6-ին, ինը ժամ տարբերությամբ, Թուրքիայի Կահրամանմարաշ նահանգի հարավ-արեւելքում։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 11 նահանգներում եւ հարեւան պետություններում, այդ թվում Սիրիայում։

  • Կիսվել: