հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 49 հազարը

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 49 հազարը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 49 հազարը, վիրավորների թիվը՝ ավելի քան 115 հազարը։   

«Աննախադեպ աղետներից տուժել է 11 նահանգ։ Ավելի քան 49 հազար քաղաքացի զոհվել է, ավելի քան 115 հազարը՝ վիրավորվել»,-հայտնել է Էրդողանը Անկարայում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովում ունեցած ելույթի ժամանակ:  

7,7 եւ 7,6 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում: Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում եւ հարեւան պետություններում, այդ թվում՝ Սիրիայում: Թուրքիայի իշխանությունները երկրաշարժերն անվանել են «դարի աղետ»։

  • Կիսվել: