երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD):

Գերատեսչության հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 12:54-ին՝ Վան քաղաքում: Էպիկենտրոնում բնական տարերքի օջախը գտնվել է 7,01 կմ խորությամբ։

  • Կիսվել: