երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Թուրքիայում ձերբակալվել է երկրաշարժից ամենաշատ տուժած քաղաքի քաղաքապետը

Թուրքիայում ձերբակալվել է երկրաշարժից ամենաշատ տուժած քաղաքի քաղաքապետը

Թուրքական անվտանգության ուժերը փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով շենքերի մասսայական փլուզման հետաքննության շրջանակներու ձերբակալել են Գազիանթեփ նահանգի Նուրդաղի քաղաքապետ Օքքեշ Քավաքին։ Այս մասին հայտնում է Türkiye թերթը։

Ըստ թերթի հրապարակման՝ Քավաքը ձերբակալվել է  քաղաքում բնակելի տների կառուցման կանոնների խախտման մեջ ներգրավված լինելու համար, ինչը հանգեցրել է բազմաթիվ  բնակիչների մահվան։ Նրա հետ այս գործում ներգրավված է CCK Construction-ի սեփականատեր Յունուս Քայան՝ կառուցապատողը։

Նուրդաղը համարվում է երկրաշարժերի հետևանքով ամենաշատ տուժած քաղաքը։ Տների մեծ մասը կա՛մ ավերված է, կա՛մ  վնասված է։ Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին այն ամբողջությամբ քանդելու և վերակառուցելու մտադրության մասին։

 

  • Կիսվել: