հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրքիայում չեն բացառել Անկարա-Դամասկոս հարաբերություններում «նոր դարաշրջանի» սկիզբը

Թուրքիայում չեն բացառել Անկարա-Դամասկոս հարաբերություններում «նոր դարաշրջանի» սկիզբը

Անկարայի և Դամասկոսի հարաբերություններում նոր դարաշրջանի սկիզբը շատ հավանական է, սակայն համապարփակ համագործակցության մասին խոսելը դեռ վաղ է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավոր Օրհան Միրօղլուն։

«Շատ դժվար է ասել, որ Սիրիայի հետ սկսվել է մի գործընթաց, որը կարելի է դիտարկել որպես «ինչպե՞ս», «ե՞րբ», «ո՞ւմ հետ» և «ինչո՞ւ» հարցերի հստակ պատասխան։ Սիրիական կողմը, կարծես, ցանկանում է, որ բանակցություններն ընթանան երրորդ երկրում, որը, ամենայն հավանականությամբ, կլինի Ռուսաստանը։ Հետևաբար՝ դեռ վաղ է խոսել համապարփակ համագործակցության մասին»,- ասել է թուրք պատգամավորը:

Նրա խոսքով՝ Դամասկոսի և Անկարայի հարաբերություններում նոր դարաշրջանի սկիզբը կարող է դրվել ընտրություններից առաջ, և դրա հավանականությունը շատ մեծ է, սակայն ակնհայտ է, որ իրենք դեռ հեռու են գործողություններում գործընկերություն անելու գաղափարից։

  • Կիսվել: