չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Թրամփը մտադիր է վերաբացել Դամասկոսում ԱՄՆ դեսպանությունը

Թրամփը մտադիր է վերաբացել Դամասկոսում ԱՄՆ դեսպանությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսին տեղեկացրել է Դամասկոսում ԱՄՆ դեսպանության աշխատանքը վերսկսելու մտադրության մասին, տեղեկացնում է Associated Press-ը:

Նշվում է, որ 2012 թվականին քաղաքացիական պատերազմի ժամանակ փակվա ներկայացուցչության վերաբացման վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարությունը որդեգրել է փուլային մոտեցում:

Նախապատրաստությունը կսկսվի 15 օրից, սակայն ամերիկյան անձնակազմի՝ Դամասկոս վերադառնալու ժամկետները դեռ չեն հստակեցվում:

Հաղորդվում է նաև,որ դեսպանատան վերաբացման հարցով զբաղվել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Թոմ Բարաքը, որն ակտիվորեն աշխատում է Սիրիայի նոր ղեկավարության հետ։

 

  • Կիսվել: