կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Թուրքիայում բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել

Թուրքիայում բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել

Թուրքիայի Քոջայելի քաղաքի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, տուժել է 13 մարդ, հայտնում է Anadolu-ն։

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել 4 հարկանի շենքի 1-ին հարկում։ Պայթյունի ճշգրիտ պատճառը հայտնի չէ, սակայն իշխանությունները կարծում են, որ այն տեղի է ունեցել բնական գազի պատճառով:

Պայթյունից հետո բնակելի շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Բոլոր 13 տուժածները հոսպիտալացվել են։ Զոհեր չկան:

 

  • Կիսվել: