ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թուրքիայում ավտոմեքենաներ տեղափոխող լաստանավը հրդեհվել է. կան տուժածներ

Թուրքիայում ավտոմեքենաներ տեղափոխող լաստանավը հրդեհվել է. կան տուժածներ

Թուրքական Թեքիրդաղ քաղաքի մոտ գտնվող ծովում լաստանավը հրդեհվել է, տուժել է 30 մարդ, հաղորդում է IHA գործակալությունը:
Անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել Բանդիրմա-Թեքիրդաղ երթուղով ուղեւորվող նավի վրա:

«Առնվազն 30 մարդ է շնչել այրման արգասիք, նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հրդեհը հաջողվել է մարել, լաստանավն ու մեքենաները լրջորեն վնասվել են։

  • Կիսվել: