երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Թուրքիայում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կա վեց զոհ, 35 հոգի վիրավորվել է

Թուրքիայում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կա վեց զոհ, 35 հոգի վիրավորվել է

Erova ընկերության ուղեւորատար ավտոբուսը, որն Անկարայից շարժվում էր դեպի Թոքաթ, շրջվել է թուրքական Ամասի բնակավայրի մոտ, ճամփեզրին, տեղեկացրել է TRT Haber-ը։

Նշվել է, որ ՃՏՊ-ի պատճառն այն է եղել, որ վարորդը չի կարողացել կառավարել ավտոբուսը։

Պատահարի վայր են ուղարկվել ոստիկանությունը, ժանդարմերիան եւ բազմաթիվ բժշկական բրիգադներ։

Իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ զոհվել է վեց մարդ, 35 հոգի վիրավորվել է, գրել է թուրքական ԶԼՄ-ն։

  • Կիսվել: