երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային թիվ

Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային թիվ

Թուրքիայում հոկտեմբերի 6-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային թիվ՝ ապրիլի 30-ից ի վեր։ Ինչպես փոխանցում է Интерфакс գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան։

Ըստ նախարարի՝ COVID-19-ով վարակման դեպքերի թիվը կազմել է 30 438։ 

Կորոնավիրուսի համավարակից մինչև օրս Թուրքիայում հայտնաբերվել է 7,3 միլիոնից ավելի դեպք, 65,3 հազար մարդ մահացել է։

  • Կիսվել: