շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Թուրքիայում Ադրբեջանի ԶՈւ մասնակցությամբ զորավարժություն են սկսում

Թուրքիայում Ադրբեջանի ԶՈւ մասնակցությամբ զորավարժություն են սկսում

Մայիսի 24-ից հունիսի 4-ը Թուրքիայի Քոնյա քաղաքի ավիաբազայում անցկացվելու է “Anatolian Phoenix-2021” որոնողափրկարարական զորավարժությունը, որին ներգրավված են լինելու նաև Ադրբեջանի ռազմաօդային և ռազմածովային ուժերի զինվորականները։ Այս մասին «Ռազմինֆո»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ուշագրավ է, որ երեկ՝ մայիսի 20-ին, հայտնի դարձավ, որ Թուրքիայի հյուսիսային Գիրեսուն ծովափնյա նահանգում տեխնիկական խնդիրների պատճառով հարկադիր վայրեջք է կատարել ադրբեջանական Մի-17 ուղղաթիռ։ Թուրք նահանգապետի խոսքով՝ ուղղաթիռի 6-հոգանոց անձնակազմը չի վնասվել, տարածքում թռիչք իրականացնող ուղղաթիռները երկուսն էին, դրանք ուղևորվում էին Մերզիֆոնի ավիաբազա։ Ուղղաթիռները, ամենայն հավանականությամբ, պետք է մասնակցեն հենց “Anatolian Phoenix-2021” զորավարժությանը։

  • Կիսվել: