Թուրքիայում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 20։20-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Դողանշեհիր շրջանում, երկրաշարժի օջախը եղել է 9,75 կմ խորությամբ։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։