չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Թուրքիային վերաբերող գաղտնի փաստաթղթի արտահոսք է եղել Պենտագոնից

Թուրքիային վերաբերող գաղտնի փաստաթղթի արտահոսք է եղել Պենտագոնից

Թուրքական մամուլում լայնորեն շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությանը՝ Պենտագոնին պատկանող մի շարք ռազմական գաղտնի փաղթաթղթերի արտահոսք է եղել, գրում է ermenihaber.am-ը:

Այդ փաստաթղթերի մեջ եղել է նաև Թուրքիայի կողմից «հրատապ» մակագրությամբ ԱՄՆ-ին ուղարկված դիվանագիտական նամակ:

Ըստ պնդումների՝ նամակում տեղ է գտել այնպիսի տեղեկություն, որը կապված է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կողմից ԱՄՆ-ում ծրագրվող հնարավոր գործողությունների մասին:

Նշենք, որ արտահոսքի պատճառ է հանդիսացել ԱՄՆ-ի հատուկ ծառայության աշխատակիցներից մեկի տառասխալը, որի հետևանքով էլ էլեկտրոնային նամակը ճիշտ հասցեին ուղարկվելու փոխարեն, այլ տեղ է հասցեագրվել:

Թուրքական մամուլի պնդմամբ՝ սա գաղտնի փաստաթղթերի արտահոսքի առաջին դեպքը չէ: Միայն այս տարվա հունվարից ի վեր Պենտագոնի աշխատակիցների անփութության հետևանքով գաղտնի փաստաթղթեր պարունակող շուրջ 117.000 էլեկտրոնային նամակ ուղարկվել է սխալ հասցեների:

 

  • Կիսվել: