Թուրքիայից տուն ենք բերում մեր հերոսներին. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցցանցի իր էջում գրել է, որ երկիր են վերադարձել նախորդ տարի ազատ արձակված և Թուրքիայում գտնվող մի շարք զինվորականներ, որոնց թվում են նաև ՛՛Ազով՛՛ գնդի նախկին հրամանատարները:
՛՛Թուրքիայից տուն ենք վերադառնում և տուն ենք բերում մեր հերոսներին՛՛,-նշել է Ուկրաինայի նախագահը:
Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսին կայցելի Թուրքիա:
Իսկ ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ հանդիպման վերաբերյալ դեռ որոշակիություն չկա: