կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքը» կարող է նախագահական ընտրություններին միասնական թեկնածուի անունը հայտարարել մարտի վերջին

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքը» կարող է նախագահական ընտրություններին միասնական թեկնածուի անունը հայտարարել մարտի վերջին

Թուրքիայի ընդդիմադիր վեց կուսակցությունների «Ժողովրդական դաշինքը» կարող է հետաձգել նախագահական ընտրություններին միասնական թեկնածուի անունը հայտարարելը մինչև մարտի վերջ։ Այդ մասին հայտնել է Ժողովրդահանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էրդալ Աքսյունգերը:
 
«Վեց կուսակցությունների ղեկավարների այսօրվա նիստում քննարկվելու են թեկնածուի ընտրության ընթացակարգը և հնարավոր այլընտրանքները։ Շտապելու պատճառ չկա, քանի որ միայն ամսվա կեսին նախագահը կարող է պաշտոնապես հայտարարել ընտրությունների ամսաթիվը: Այնպես որ, կարծում եմ, որ իշխող կուսակցության քաղաքական խաղերի մաս չլինելու համար մեր թեկնածուի հայտարարությունը կարող է հետաձգվել ընդհուպ մարտի վերջ»,- ասել է քաղաքական գործիչը:
 
Նրա խոսքով՝ հիմնական թեկնածուն ԺՀԿ ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն է, քննարկվում են նաև Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի առաջադրման տարբերակները:
 
Ըստ Աքսյունգերի՝ Իմամօղլուն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար ամենալուրջ մրցակիցն է, սակայն նրա պաշտոնական առաջադրման դեպքում իրավական հիմքեր կգտնվեն, որպեսզի արգելափակվի նրա մասնակցությունը ընտրություններին։

  • Կիսվել: